sariaghjik:Բարձրադիր գյուղերում ձնհալից հետո անասուններին «սար» են տանում՝ գյուղի մոտա
sariaghjik: Բարձրադիր գյուղերում ձնհալից հետո անասուններին «սար» են տանում՝ գյուղի մոտակայքում գտնվող արոտավայր։ Լոռու մարզի Շնող գյուղի «սար»-ը Մեծ Ուրթատեղն է, գյուղից հեռու է մոտ 15 կմ։ Առաջ ամռան ամիսներին գյուղացիներն ամբողջ ընտանիքով էին բարձրանում Մեծ Ուրթատեղ, այժմ հիմնականում ընտանիքի ավագ անդամներն են այդ գործն անում, մնացածը գյուղի աշխատանքներով են զբաղված, պարբերաբար գնում են Մեծ Ուրթատեղ՝ ուտելիք տանելու և խոտհունձի համար։ Շնողցի երեխաներից շատերի ամառային արձակուրդներն անցկացնում են այնտեղ։ «Մեծ Ուրթատեղ» [Mets Ourtategh] (“Great Ourtategh”) by Նարեկ Ալեքսանյան (Narek Alek’sanyan) – village life in Lori, Armenia -- source link
#armenians